22:09  ,  22 մայիսի, 2019

Դորտմունդի «Բորուսիան» ձեռք բերեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանին

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտին ձեռք բերելու մասին:

Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024-ի հունիսի 30-ը: Գերմանական մամուլի համաձայն՝ տրանսֆերը կազմել է 25 միլիոն եվրո:

Յուլիան Բրանդտը 2014-ից էր հանդես գալիս «Բայերում», որի կազմում մասնակցել է Գերմանիայի ավարտված առաջնության 33 խաղի, դարձել 7 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում