17:04  +04,  22 մայիսի, 2019

Եվրո-2020. Գերմանիայի հավաքականի կազմը (ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Բելառուսի (հունիսի 8) եւ Էստոնիայի (հունիսի 11) հավաքականների դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղերին: Վնասվածքի պատճառով հավաքական չեն հրավիրվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը եւ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

Դարպասապահներ. Մանուել Նոյեր («Բավարիա»), Բերնդ Լենո («Արսենալ»), Կեւին Տրապ («Այնտրախտ»):

Պաշտպաններ. Մատիաս Գինտեր («Բորուսիա Մ.»), Մարցել Հալստենբերգ, Լուկաս Կլոստերման (երկուսն էլ՝ «Լայպցիգ»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Տիլո Կերեր (ՊՍԺ), Նիկո Շուլց («Բորուսիա Դ.»), Նիկլաս Շտարկ («Հերտա»), Նիկլաս Զյուլե («Բավարիա»), Ջոնատան Տա («Բայեր»):

Կիսապաշտպաններ եւ հարձակվողներ. Յուլիան Բրանդտ, Կայ Հավերց (երկուսն էլ՝ «Բայեր»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Սերժ Գնաբրի, Լեոն Գորեցկա, Ջոշուա Կիմիխ (բոլորը՝ «Բավարիա»), Իլկայ Գյունդոգան, Լերոյ Սանե (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մարկո Ռոյս («Բորուսիա Դ.»), Տիմո Վերդեր («Լայպցիգ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով