18:09  ,  22 մայիսի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ պրանկը

«Մանչեսթեր Սիթին» կատակել է ակումբի երկրպագուների հետ: Անգլիական ակումբը հայտնվել է պրանկերի դերում:

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների հետ հանդիպմանն արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ու բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն Անգլիայի չեմպիոնական գավաթը պատշգամբից գցել են ցած: Երկրպագուները կարծել են, թե դա իսկական գավաթն է:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նվաճել էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, Անգլիայի գավաթը եւ Անգլիական լիգայի գավաթը, ինչպես նաեւ դարձել երկրի սուպերգավաթակիր: Թիմը գլխավորող Խոսեպ Գվարդիոլան Պրեմյեր լիգայի պատմության առաջին մարզիչն է, որը Անգլիայում 4 տիտղոս է նվաճում մեկ մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում