14:02  ,  22 մայիսի, 2019

Ազարի եղբայրը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» բելգիացի կիսապաշտպան Տորգան Ազարը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է ակումբի կայքը:

26-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն եվրո:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի եղբայրը մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 10-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում