19:09  ,  22 մայիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային ժամկետում վաճառել է 52 հազար աբոնեմենտ

«Մանչեսթեր Յունայթեդը» վաճառել է 2019/20 մրցաշրջանի բոլոր աբոնեմենտները, գրում է Daily Mail-ը:

Անգլիական ակումբը ռեկորդային ժամկետում վաճառել է 52 հազար տոմս՝ չնայած անհաջող մրցաշրջանին:

Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» 3 միլիոն ֆունտ ստերլինգ կծախսի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնը վերանորոգելու համար, ինչպես նաեւ 5 տարվա ընթացքում կփոխի բոլոր՝ 75 հազար աթոռները:

Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում մանչեսթերցիները գրավել էին 6-րդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում