15:10  +04,  22 մայիսի, 2019

Արսեն Բեգլարյան. Տրամադրությունս այնքան էլ լավը չէ նորամուտի խաղից հետո

Հայաստանի հավաքականի եւ Մոգիլեւի «Դնյապրոյի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը Բելառուսի առաջնությունում նորամուտը նշելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ուրախ եմ նորամուտիս առթիվ: Ցավոք, չկարողացա կատարել իմ հիմնական պարտականությունները, այդ պատճառով տրամադրությունն այնքան էլ լավը չէ: Սակայն սարսափելի ոչինչ չկա, ունենք ժամանակ հաջորդ խաղին պատրաստվելու համար: Կարծում եմ՝ որակի առումով անցկացրինք շատ լավ հանդիպում եւ լավատեսորեն կարող ենք նայել առաջ: Եթե ցուցադրես որակյալ ֆուտբոլ, արդյունքն անպայման կգա»,- դարպասապահի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնության 8-րդ տուրում «Դնյապրոն» 2:2 հաշվով էր ավարտել «Սլուցկի» հետ արտագնա խաղը: «Դնյապրոյի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել էր Արսեն Բեգլարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ