Շվեյցարիայի հավաքականի բիատլոնիսները մերկ լուսանկարներով են ներկայացրել թիմի կազմը հաջորդ մրցաշրջանի համար: Լուսանկարներն Իստագրամում հրապարակել է թիմի ավագ Բենյամին Վեգերը:
«Տիկնայք եւ պարոնայք, թույլ տվեք ներկայացնել բիատլոնի տղամարդկանց Շվեյցարիայի հավաքականին 2019/20 մրցաշրջանում»,- գրել է Վագերը:
Նախորդ մրցաշրջանում Շվեյցարիայի հավաքականից լավագույն արդյունքը գրանցել էր Բենյամին Վեգերը, որը 14-րդ տեղն էր գրավել անհատական պայքարում: Աշխարհի գավաթի խաղարկությունում Շվեյցարիայի կանանց եւ տղամարդկանց թիմերը գրավել էին 9-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում