«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Գեորգի Չերդանցեւը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշումը:
«Այն, որ Մխիթարյանը չի խաղալու Եվրոպայի լիգայի եզրափակիչում, դա ամբողջությամբ ձախողում է ՈւԵՖԱ-ի եւ այն նշանաբանի համար, որ ֆուտբոլի միավորում է»,- թվիթերյան էջում գրել է ռուս մեկնաբանը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։
Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
То что Мхитарян не сыграет в финале Лиги Европы это полный провал УЕФА и лозунга, что футбол объединяет.
— Георгий Черданцев (@cherdantsev) May 21, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում