14:43  ,  22 մայիսի, 2019

Գեորգի Չերդանցեւ. Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելը ձախողում է ՈւԵՖԱ-ի համար

«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Գեորգի Չերդանցեւը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշումը:

«Այն, որ Մխիթարյանը չի խաղալու Եվրոպայի լիգայի եզրափակիչում, դա ամբողջությամբ ձախողում է ՈւԵՖԱ-ի եւ այն նշանաբանի համար, որ ֆուտբոլի միավորում է»,- թվիթերյան էջում գրել է ռուս մեկնաբանը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում