Եղիշե Մելիքյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել

00:47   12 օգոստոսի, 2012

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրում Ուժգորոդի «Գովերլան» մրցակցի խաղադաշտում 1:4 հաշվով պարտվել է մրցաշարային աղյուսակը գլխավորող Դնեպրոպետրովսկի «Դնեպրին»:

Հյուրերի միակ գնդակը 54-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը:

Անկացրած 5 խաղերից հետո «Գովերլան» միավոր չի վաստակել եւ զբաղեցնում է վերջին տեղը: «Դնեպրը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն նրան կարող են շրջանցել 12 միավոր ունեցող Դոնեցկի «Շախտյորն» ու Կիեւի «Դինամոն», որոնք մեկ հանդիպում պակաս են անցկացրել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։