ՖԻՖԱ. Հայաստանը 56-րդն է

12:27   8 օգոստոսի, 2012

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճան եւ 559 միավորով զբաղեցնում է 56-րդ տեղը:

Առաջատարն աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Գերմանիան երկրորդն է, Անգլիան՝ երրորդը

Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Իտալիան զբաղեցնում է 6-րդ տեղը, Դանիան՝ 10-րդ, Չեխիան՝ 19-րդ, Բուլղարիան՝ 94-րդ, իսկ Մալթան՝ 143-րդ: 

Վարդան Մինասյանի թիմի առաջիկա մրցակիցը՝ Բելառուսի հավաքականը, 447 միավորով 76-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: 

ՖԻՖԱ. վարկանիշային աղյուսակ

1. Իսպանիա - 1605 միավոր

2. Գերմանիա – 1474

3. Անգլիա - 1294

4. Ուրուգվայ - 1236

5. Պորտուգալիա - 1213

6. Իտալիա – 1192

7. Արգենտինա - 1098

8. Հոլանդիա - 1053

9. Խորվաթիա - 1050

10. Դանիա – 1017

11. Ռուսաստան - 1016

12. Հունաստան - 1003

13. Բրազիլիա - 991


19. Չեխիա - 854

30. Թուրքիա - 735

56. Հայաստան – 559

76. Բելառուս - 447

94. Բուլղարիա - 373

108. Ադրբեջան - 308

143. Մալթա -196



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։