Լոնդոն-2012. Չինաստանը դարձյալ հավասարվեց ԱՄՆ-ին

23:10   4 օգոստոսի, 2012

Երկու գերտերությունների՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի, պայքարը ոսկե մեդալների հաշվարկում առաջին տեղի համար սրվում է։ Լողորդ Յանգ Սունի նվաճած տիտղոսի շնորհիվ Չինաստանը դարձյալ հավասարվեց ԱՄՆ-ին՝ 24-ական ոսկե մեդալ։

Յանգ Սունն աշխարհի ռեկորդով հաղթեց ազատ լողաոճի 1500 մետրում։

Լոնդոն-2012.
30-րդ Օլիմպիական խաղեր
Լող. 1500 մետր ազատ ոճ
Տղամարդիկ

1. Յանգ Սուն (Չինաստան)՝ 14:31.02 աշխարհի ռեկորդ
2. Ռայան Կոշրանյե (Կանադա)՝ 14:39.63
3. Օսամա Մելուլի (Թունիս)՝ 14:40.31



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։