«Իմպուլսն» ուժեղ էր «Փյունիկից»

19:51   4 օգոստոսի, 2012

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց Դիլիջանի «Իմպուլսին»:

Խաղի 29-րդ րոպեին առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Իմպուլսին»՝ խփելիվ իր 10 գնդակը ընթացիկ մրցաշրջանում: 70-րդ րոպեին փոխարիման մտած Ռումյան Հովսեփյանը կրկնապատկեց դիլիջանցիների առավելությունը: Ավելացված ժամանակում «Փյունիկի» հարձակվող Վիուլեն Այվազյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:

«Փյունիկը» 24 միավորով մնաց 5-րդ տեղում, իսկ «Իմպուլսը» 32 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Հայաստանի առաջնություն. 17-րդ տուր

«Փյունիկ» - «Իմպուլս»՝ 1:2

Վիուլեն Այվազյան, 90+3 (11մ.) – Նորայր Գյոզալյան, 29, Ռումյան Հովսեփյան, 70



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։