Կարլո Անչելոտի. ՊՍԺ-ն չի կարող «Բարսելոնայի» մակարդակի ֆուտբոլ խաղալ

10:32   4 օգոստոսի, 2012

«Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է, հայտարարել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենիի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:

Հուլիսի 4-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայանալիք ՊՍԺ – «Բարսելանա» խաղից առաջ 53-ամյա մասնագետը կիսվել է տպավորություններով:

«Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է: Այնտեղ խաղում են լավագույն ֆուտբոլիստները: Մեզ համար շուտ է մտածել այն մասին, որ կարող ենք մրցակցել «Բարսելոնայի» հետ: Մենք բարձրակարգ ֆուտբոլիստների ենք ձեռք բերել: Հիմա մեր գլխավոր խնդիրն է հնարավորություն տալ թիմի նորեկներին խաղալ միասին: Մեզ նոր պրակտիկա է հարկավոր, սակայն ես ինքս էլ չգիտեմ, թե ինչպես հանդես կգանք Չեմպիոնների լիգայում: Շատ կուզեի, որ ՊՍԺ-ն խաղար «Բարսելոնայի» պես: Ինձ շատ է դուր գալիս կատալոնացիների ֆուտբոլային փիլիսոփայությունը: Սակայն դրա համար մեզ ժամանակ է հարկավոր»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է France Football-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։