Ստամբուլ. հայ աթլետները նախնական փուլը չհաղթահարեցին

17:26   9 մարտի, 2012

Ստամբուլում մեկնարկած աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին միայն վազորդներ Ամալիա Շառոյանն ու Աշոտ Հայրապետյանը: Կանանց 400 մետր վազքում Ամալիա Շառոյանը 56,41 արդյունքով իր վազքահերթում 6 մարզուհիների հետ պայքարում գրավեց 4-րդ տեղը եւ դուրս մնաց հետագա պայքարից: Հաջորդ փուլի ուղեգիր ստացան առաջին երեք տեղերը գրաված մարզուհիները: Շառոյանը 32 մասնակիցների մեջ 21-րդն է:

Տղամարդկանց 800 մետր վազքում Աշոտ Հայրապետյանը վազքահերթում 5 մարզիկների հետ պայքարում գրավեց վերջին տեղը: Հաջորդ փուլ դուրս եկան առաջին երկու վազորդները: Հայրապետյանը 36 մասնակիցների մեջ ցույց տվեց նախավերջին արդյունքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։