Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի բացմանը ներկա կլինեն Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի թագուհիները, 35 նախագահներ, 23 վարչապետեր, 6 արքայազներ, 1 արքայադուստր, 6 նահանգապետեր, հաղորդում է The Telehraph-ը։
Բացմանը ներկա չեն լինի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահը Ֆրանսուա Օլանդը։ ԱՄՆ-ն կներկայացնի առաջին տիկին Միշել Օբաման, Ռուսաստանը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։
Հիշեցնենք, որ բացման արարողությանը ներկա կլինի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաեւ կմասնակցի Մեծ Բրիտանիայի թագուհու անունից տրվելիք ընդունելությանը։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։