Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքմենստանի հետ

15:24   26 հուլիսի, 2012

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2013թ. մարտի 22-ին ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքմենստանի թիմի հետ: Խաղը կկայանա Երեւանում: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը:

Երկու երկների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ պայմանագիր է կնքվել:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրել են նաեւ 2004 թվականի ապրիլի 24-ին: Այդ խաղում Հայաստանի թիմը Արա Հակոբյանի խփած գոլի շնորհիվ հաղթել է նվազագույն հաշվով:

Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին: Այդ օրը Վարդան Մինասյանի թիմը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։