Լոնդոն-2012. Բրազիլիան մեկնարկեց հաղթանակով

23:42   25 հուլիսի, 2012

Ավարտվեց ֆուտբոլի կանանց օլիմպիական մրցաշարի առաջին տուրը E խմբում: Բրազիլիայի հավաքականը 5:0 հաշվով առավելության հասավ կամերունցիների նկատմամբ` 5:0:

Նշենք, որ Բրազիլիան հաշիվը բացեց արդեն 7-րդ րոպեին, իսկ 11-րդին` կրկնապատկեց:

Խմբի առաջին խաղում Մեծ Բրիտանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր նորզելանդացիներին:

30-րդ Օլիմպիական խաղեր

Ֆուտբոլ, կանայք

Կարդիֆ, Ուելս

Կամերուն – Բրազիլիա` 0:5

Ֆրանսիելե (7), Ռենատա Կոստա (11), Մարտա (73, 88), Խրիստիանե (80)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։