«Կուբանը» պարտվեց Մախաչկալայում

21:57   22 հուլիսի, 2012

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջին տուրում Մախաչկալայի «Անժին» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կրասնոդարի «Կուբանի» նկատմամբ: Ընդ որում՝ հանդիպման բոլոր՝ երեք գոլերն էլ խփեցին «Անժիի» խաղացողները:

Հանդիպման առաջին րոպեին «Անժիի» բրազիլացի պաշտպան Ժոաո Կարլոսը գրավեց սեփական դարպասը, սակայն մինչեւ ընդմիջման գնալը դաշտի տերերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: 31-րդ րոպեին Սամուել Էտո՛Օ-ն հավասարեցրեց հաշիվը, իսկ 43-րդ րոպեին կոտդիվուարցի հարձակվող Լասինա Տրաորեն գրավեց իր նախկին թիմի դարպասն՝ առաջ մղելով «Անժիին»: Երկրորդ խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: «Անժին» հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանի նոր առաջնությունում:

Մարկոս Պիզելին «Կուբանի» պահեստայինների թվում էր: Հայաստանի ազգային հավաքականի ենթահարձակվողը փոխարինման մտավ խաղի 71-րդ րոպեին:

Ռուսաստանի առաջնություն. առաջին տուր

«Անժի» - «Կուբան»՝ 2:1

Սամուել Էտո՛Օ, 31, Լասինա Տրաորե, 43 – Ժոաո Կարլոս, 1 (ինքնագոլ)

«Կռիլյա Սովետով» - «Թերեկ»՝ 1:1

Լուիս Կաբալյերո, 82 (11մ.) – Օլեգ Իվանով, 56



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։