Հայաստան Մ-19 - Հայաստան Մ-17` 2:1

23:59   20 հուլիսի, 2012

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց Հայաստանի մինչեւ 17 տարեկանների թիմին:

Հայաստանի ընտրանիների միջեւ ստուգողական հանդիպումը կայացել է Հանքավանի մարզաբազայում: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ընտրանու կազմում 58-րդ եւ 72-րդ րոպեներին աչքի ընկավ Վիուլեն Այվազյանը: Հանդիպման 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նորայր Տիգրանյանը, հայտնում է ՀՖՖ կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։