Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Պլզենի «Վիկտորիան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց Ռուստավիի «Մետալուրգին»:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ չեխ Պավել Հորվաթը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Չեխիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանիել Կոլարժը: «Մետալուգի» գոլն իր անվան դիմաց գրանցեց վրացի հարձակվող Դմիտրի Թաթանաշվիլին:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը «Վիկտորիայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց խաղի 64-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին Պլզենում:
Եվրոպայի լիգա, որակավորման 2-րդ փուլ
«Մետալուրգ» (Վրաստան) – «Վիկտորիա» (Չեխիա)՝ 1:3
Դմիտրի Թաթանաշվիլի, 29 - Պավել Հորվաթ, 14, 59, Դանիել Կոլարժը, 32
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։