«Բնեյ Յեհուդա» - «Շիրակ». բուքմեյքերների կարծիքը

17:32   19 հուլիսի, 2012

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Գյումրիի «Շիրակը» հուլիսի 19-ին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում կհյուրընկալվի իսրայելական «Բնեյ Յեհուդա» ակումբին:

William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները ֆավորիտ են համարում դաշտի տերերին:

«Բնեյ Յեհուդայի» հաղթանակը գնահատվում է 1.28 գործակցով, իսկ «Շիրակինը»՝ 8.5։ Ոչ ոքիի գործակիցը 4.5 է:

Իսրայելի «Ռամաթ Գան» ստադինում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։