«Վալենսիան» աչք է դրել Գագոյի վրա

13:18   19 հուլիսի, 2012

Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆերնանդո Գագոն դարձել է իսպանական «Վալենսիայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը:

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա արգենտինացին վարձավճարով հանդես էր գալիս իտալական «Ռոմայում», որի կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ:

TribalFootball-ը հայտնում է, որ Գագոյին ձեռք բերելու համար «Վալենսիան» կպայքարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ արգենտինական «Բոկա Խունիորսի» հետ:

Արգենտինացի կիսապաշտպանը 2007 թվականին «Բոկա Խունիորսից» է տեղափոխվել «Ռեալ»: Նա 38 հանդիպում է անցկացրել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։