Մխիթարյան. Կցանկանայի հանդես գալ Իսպանիայում կամ Անգլիայում

11:19   19 հուլիսի, 2012

Կցանկանայի հանդես գալ երկու առաջնություններում, որտեղ կլինեն «Ռեալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» եւ «Արսենալի» կարգի մրցակիցներ, հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Առաջին հերթին մենք մտածում ենք հաղթանակի, այլ ոչ թե խաղի հաշվի մասին: Այդ իսկ պատճառով, երբ մենք հաղթում ենք 6:0 հաշվով, դա չի նշանակում, որ հաջորդ տարի նույնպես այդքան գոլ կխփենք: Գլխավորը հաղթանակն է, չնայած միշտ փորձում ենք գեղեցիկ խաղով ուրախացնել մեր երկրպագուներին: Մինչեւ Չեմպիոնների լիգայի մեկնարկը «Շախտյորը» պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի: Միշտ պետք է ձգտել լավագույնին: «Շախտյորը» մի թիմ է, որը միշտ առաջընթաց է ապրում: Տարեցտարի եւ խաղից խաղ մենք փորձում ենք բարելավվել մեր խաղը: Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է:

Եթե հնարավորություն լիներ, կցանկանայի հանդես գալ երկու առաջնություններում, որտեղ կլինեն «Ռեալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» եւ «Արսենալի» կարգի մրցակիցներ: Սակայն Ուկրաինայի առաջնությունը նույնպես ուժեղ է, իսկ եվրոպական սուպերակումբների հետ կխաղանք Չեմպիոնների լիգայում:

Եվրոպական ակումբներից ինձ դուրս է գալիս «Բարսելոնայի» խաղը: Այդ թիմը լավագույն խաղն է ցուցադրում աշխարհում: Միշտ հաճույքով եմ դիտում կատալոնացիների խաղը, հատկապես, երբ մրցակիցը «Ռեալն» է լինում:

Եվրո-2012-ում ինձ դուր եկավ Անդրեա Պիրլոյի եւ Անդրես Ինյեստայի ցուցադրած խաղը: Պիրլոն թիմի հենակետն էր խաղադաշտի կենտրոնում եւ կատարում էր կենտրոնական ուղեղի աշխատանք: Իսպանիան հիանալի ֆուտբոլիստներ ունի միջին գծում, սակայն Ինյեստան ոչ պակաս կարեւոր խաղացող էր, քան Պիրլոն Իտալիայում: Պատահական չէր, որ նա ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող: Սակայն ես չեմ ցանկանում նմանվել ոչ ոքի: Ցանկանում են ունենալ սեփական խաղաոճ»,- 23-ամյա Մխիթարյանի խոսքը փախանցում է ուկրաինական «Спорт-Экспресс»-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։