«Մալագան» չի ցանկանում վճարել Նիստելրոյին

09:55   19 հուլիսի, 2012

Իսպանական «Մալագայի» մի քանի խաղացողներ, այդ թվում՝ Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը, պաշտոնական բողոք են ներկայացրել Իսպանիայի պրոֆեսիանալ ֆուտբոլիստների ասոցիացիային: Ֆուտբոլիստները հայտնել են, որ ակումբը չի վճարում իրենց մի քանի ամսվա աշխատվարձը:

AS-ը գրում է, որ «Մալագայի» ղեկավարները հանդիպել են ֆուտբոլիստների հետ եւ հայտնել են, որ այդ խնդիրը շուտով կլուծվի:

Նիստելրոյից բացի, բողոքողների թվում են նաեւ իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան, վենեսուելացի հարձակվող Սոլոմոն Ռոնդոնն ու հոլանդացի պաշտպան Յորիս Մատեյսենը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջնամասում 36-ամյա Նիստելրոյը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Իսպանիայի ավարտված առաջնությունում հոլանդացին մասնակցել է 28 խաղի, խփել է չորս գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։