«Ռեալի» պաշտպանը մերժել է մի քանի առաջարկներ

09:30   19 հուլիսի, 2012

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռիկարդո Կարվալյոն չի ցանկանում հեռանալ Մադրիդի «Ռեալից»:

34-ամյա պորտուգալացին արդեն մի քանի առաջարկներ է մերժել ռուսական եւ քաթարյան ակումբներից: Թիմի գլխավոր մարզիչի հետ զրույցում Կարվալյոն հայտնել է, որ դեռ մեկ տարի կարող է օգտակար լինել Արքայական ակումբին, իսկ Ժոզե Մոուրինյոն շարունակում է վստահել իր հայրենակցին, հաղորդում է Marca-ն:

Այնուամենայնիվ, Կարվալյոն դեռ «Ռեալի» կազմում չի մասնակցում նոր մրցաշրջանի նախապատրաստական հավաքին:

Պորտուգալացի պաշտպանը 2010 թվականին Լոնդոնի «Չելսիից» է տեղափոխվել «Ռեալ»: Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է ութ հանդիպման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։