Վլադիմիր Կլիչկոյի հավանական մրցակիցները

19:49   18 հուլիսի, 2012

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, 36-ամյա ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հրապարակել է իր հավանական մրցակիցների անունները։

«Թոմփսոնի հետ արդեն երկու անգամ մենամարտել եմ։ Այլեւս ցանկություն չունեմ։ Ցանկանում են նոր մրցակիցների տեսնել։ Այդպիսի բռնցքամարտիկներ քիչ չեն։ Ի թիվս այլոց, կարող եմ նշել ամերիկացի Սեթ Միթչելին, բրիտանացի Թայսոն Ֆյուրիին եւ լեհ Մարիուշ Վահը», - Կլիչկո կրտսերի խոսքը մեջբերում է Championat.com-ը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Կլիչկոն ամերիկացի Թոնի Թամփսոնի հետ մենամարտում հերթական անգամ պաշտպանեց տիտղոսները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։