Le Monde. Նաոմի Քեմփբելն ու Քեյթ Մոսը կմասնակցեն Օլիմպիական խաղերի փակմանը

18:49   18 հուլիսի, 2012

Թոփ-մոդելները կմասնակցեն Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, գրում է ֆրանսիական  Le Monde-ը։

Օգոստոսի 12-ին կայանալիք մեծ դեֆիլեին կմասնակցեն Նաոմի Քեմփբելը, Քեյթ Մոսը, Լիլի Քոուլը, Միք Ջագերի դուստր Ջորջիան։

Հրավիրվածների թվում եղել են նաեւ հայտնի դերասաններ, սակայն նրանք հրաժարվել են՝ նշելով, որ դերասանի իմիջի հետ չի զուգակցվում մասնակցելը զգեստի ցուցադրությանը։
Կազմակերպիչները պատասխանի են սպասում բազմաթիվ հոլիվուդյան աստղերից։

Իսկ նրանք, ովքեր կմասնակցեն՝ կցուցադրեն Stella McCartney. Sarah Burton,  Alexander McQueen եւ Vivienne Westwood նորաձեւության տների հագուստը։

Դեֆիլեն կանցնի Դեւիդ Բոուի երաժշտության ներքո, իսկ փակման արարողությանը կհնչի Take That-ի, The Who-ի, Էնի Լենոքսի եւ Ջորջ Մայքլի երաժշտությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։