Ադեբայորը կարող է հայտնվել Ռուսաստանում

10:30   18 հուլիսի, 2012

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Տոգոյի ազգային հավաքականի հարձակվող Էմանուել Ադեբայորը հայտնվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ուշադրության կենտրոնում: Առաջիկայում մոսկովյան ակումբը բանակցություններ կվարի «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետ: 

28-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», որի կազմում Ադեբայորը հանդես է գալիս վարձավճարով: Սակայն «Տոտենհեմն» Ադեբայորը չեն կարողանում փոխհամաձայնության գալ աշխատավարձի հարցում: Տոգոյի հավաքականի խաղացողը «Մանչեսթեր Սիթիում» ստանում է շաբաթական 175 հազար եվրո աշխատավարձ, իսկ լոնդոնյան ակումբը չի պատրաստվում այդքան գումար վճարել հարձակվողին, գրում է The Telegraph-ը:

Անգլիայի ավարտված առաջնությունում Ադեբայորը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 17 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։