Սեւադա Արզումանյան. «Շերիֆին» չեմ թերագնահատում, բայց նաեւ անանցանելի չեմ համարում

19:37   16 հուլիսի, 2012

«Շերիֆի» բախտը բերել է, քանի որ մենք ունենք լուրջ կորուստ` դարպասապահ Գեւորգ Կասպարովը վաղը չի խաղա: «Ուլիս» - «Շերիֆ» խաղից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում կատակեց Հայաստանի չեմպիոն «Ուլիսի» մարզիչ Սեւադա Արզումանյանը, փոխացում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Ուլիսն» առաջին անգամ է հանդես գալու Չեմպիոնների լիգայում: Սեւադա Արզումանյանի խոսքով, թիմը լրջորեն է պատրաստվել հուլիսի 17-ի խաղին, արել է ամեն բան խաղին պատշաճ ներկայանալու համար:
«Գիտենք, որ ուժեղ մրցակից ունենք, բայց փորձելու ենք անել առավելագույնը:  Ամենավատ բանը, որ եղավ՝ Կասպարովի վնասվածքն է: Ավելի կարեւոր է Գեւորգի առողջությունը, քան վաղվա խաղին նրա մասնակցելը: Գեւորգի վնասվածքը չարիք էր»:

Սեւադա Արզումանյանը կողմոնորշվել է, թե ով է պաշտպանելու «Ուլիսի» դարպասը, բայց հաշվի կառնի բոլոր մարզիչների կարծիքները.

«Լավ ուսումանսիրել ենք «Շերիֆին»: Անհատական ուժեղ ֆուտբոլիստներ ունեն, բայց խաղում են կոլեկտիվ ֆուտբոլ: «Շերիֆին» չեմ թերագնահատում, բայց նաեւ անանցանելի չեմ համարում: Ձգտելու ենք հաթանակի, բայց ոչ ոքին նույնպես վատ արդյունք չէ, սակայն խաղալու ենք հաղթանակի համար։ Արդեն երրորդ անգամ է «Ուլիսը» մասնակցելու եվրագավաթային մրցաշարի, այս անգամ թիմն  արդեն փորձ ունի, չնայած այն բանի, որ երիտասարդ կազմ ունի»:

Հուլիսի 17-ին Երեւանում «Ուլիսը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։