Մեսին դատի կտա հունգարական թերթին կեղծ հարցազրույցի համար

12:07   16 հուլիսի, 2012

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 25-ամյա ռմբարկու Լիոնել Մեսին մտադիր է դատի տալ հունգարական Képes Sport թերթին, որը հրապարակել է բացառիկ հարցազրույց ֆուտբոլիստի հետ։ Սակայն Մեսին հայտարարել է, որ հարցազրույց չի տվել տվյալ պարբերականին։ Նա ասել է, որ իրավունք է վերապահում դիմել դատարան, հաղորդում է sportsbusinessdaily.com-ը։

Képes Sport-ի հրապարակման մեջ նշվում է, որ Մեսին նախկինում եղել է վառ արտահայտված ինտրովերտ եւ դժվարությամբ է հաղորդակցվել մարդկանց հետ, իսկ այժմ դարձել է ավելի բաց մարդ։ Մեջբերում է արվել նաեւ Սեսկ Ֆաբրեգասի խոսքից։ «Սկզբում ես կարծում էի, թե գործ ունեմ համր մարդու հետ»,- իբր ասել է Ֆաբրեգասը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։