«Բավարիան» հավաքի կմեկնի առանց Ռիբերիի

16:10   15 հուլիսի, 2012

Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերին չի մասնակցի Իտալիայում կայանալիք Մյունխենի «Բավարիայի» առաջին ամառային հավաքին, հայտնում է France Football-ը: 

29-ամյա ֆրանսիացին կմնա Մյունխենում եւ կմարզվի անհատական ծրագրով՝ գտնվելով բժիշկների հսկողության տակ: Ռիբերին մյունխենյան ակումբին կմիանա հուլիսի վերջին տասնօրյակում:  

Հիշեցնենք, որ 2012/2013թթ. մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը «Բավարիան» կանցկացնի օգոստոսի 12-ին: Այդ օրը Յուպ Հայնկեսի թիմը Գերմանիայի Սուպերգավաթի խաղում ուժերը կչափի երկրի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։