Լեւոն Պաչաջյան. Չի բացառվում, որ կվերադառնամ «Սանաթ Նավթ»

15:56   14 հուլիսի, 2012

Այս օրերին բանակցություններ եմ վարում մի քանի ակումբների հետ: Այդ մասին NEWS.am - Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, ով վերջին շրջանում հանդես է գալիս իրանական «Սանաթ Նավթ» ակումբում:

«Այս պահին բանակցություններ եմ վարում մի քանի ակումբների հետ: Դեռ չեմ կարող այլ մանրամասներ հայտնել: Այդ մասին կխոսեմ պաշտոնական որեւէ տեղեկություն լինելուց հետո: Հուսով եմ, որ այս շաբաթվա ընթացքում կոնկրետ առաջարկ կլինի: Այս ամենը բավական երկար տեւեց»,- զրույցում հայտնեց Պաչաջյանը:

28-ամյա կիսապաշտպանը չի բացառում «Սանաթ Նավթ» վերադառնալու տարբերակը:

«Սանաթ Նավթի» հետ գործող պայմանագիր ունեմ, սակայն այն կարելի է խզված համարել: Թիմից հեռանալու պատճառը մարզիչի հետ չկայացած հարաբերություններն են: Չեմ բացառում, որ կվերադառնամ «Սանաթ Նավթ», սակայն դա տեղի կունենա թիմի մարզիչի փոփոխության դեպքում: Իրանի առաջնությունում հանդես գալը նոր փորձ էր ինձ համար թե կյանքի, թե ֆուտբոլային կարիերայի առումով: Կցանկանայի վերադառնալ Եվրոպա եւ հանդես գալ եվրոպական ակումբներից մեկում, սակայն չեմ բացառում նաեւ Իրանում մրցելույթներս շարունակելու տարբերակը: Ժամանակը ցույց կտա»,- նշեց Լեւոնը:

Պաչաջյանն անդրադարձավ նաեւ օգոստոսի 15-ին Երեւանում կայանալիք Հայաստան – Բելառուս ընեկարական խաղին. «Կարծում եմ՝ դա շատ կարեւոր հանդիպում է մեր ֆուտբոլիստների համար: Այդ խաղը վերջին ստուգատեսն է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ: Մեր տղաները պետք է լավ հանդես գան եւ հասնեն ցանկալի արդյունքի, քանի որ պաշտոնական խաղերին շատ քիչ ժամանակ է մնացել»:  

Հիշեցնենք, որ 2010թ. Անթալիայում կայացած Հայաստան - Բելառուս (1:3) ընկերական խաղում Հայաստանի թիմի միակ գնդակը խփել էր հենց Լեւոն Պաչաջյանը: Նա 2009 թվականից է հանդես գալիս «Սանաթ Նավթում»: Իրանի ավարտված առաջնությունում մասնակցել է 24 խաղի եւ դարձել է հինգ գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։