Նեստա. Իբրահիմովիչի եւ Սիլվայի հեռանալը մեծ կորուստ է «Միլանի» համար

18:58   14 հուլիսի, 2012

Ցավալի Նրանց նման ֆուտբոլիստների վաճառել չի կարելի է, որ Տիագո Սիլվան ու Զլատան Իբրահիմովիչը հեռանում են «Միլանից», հայտարարել է իտալական ակումբի նախկին պաշտպան, այժմ «Մոնրեալ Իմփաքթի» 36-ամյա խաղացող Ալեսանդրո Նեստան։

«Ես նախկինի նման ինձ համարում եմ «Միլանի» մասնիկ, եւ կարծում եմ, որ Սիլվայի եւ Իբրահիմովիչի հեռանալը մեծ կորուստ է ակումբի համար։ Նրանց նման ֆուտբոլիստների վաճառել չի կարելի։ Թեեւ նրանց վաճառքից ստացած գումարով թիմը կարող է գնել 3-4 բարձրակարգ ֆուտբոլիստների, որպեսզի մնա մրցունակ»,- Նեստայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։