Նիկիտա Սիմոնյան. Ապագայիս վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող

09:51   14 հուլիսի, 2012

Իմ ապագայի վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՌՖՄ-ի նոր նախագահի ընտրությունները:

«Հիմա մենք ստանում ենք նոր նախագահի թեկնածուների փաստաթղթերը: Մինչեւ այսօր պաշտոնական հայտ է ներկայացրել միայն Պետդումայի փոխնախագահ Իգոր Լեբեդեւը: Մենք սպասում ենք մյուս թեկնածուների հայտերին: Լսել եմ, որ հավակնորդների թվում են Եվգենի Լովչեւն ու Նիկոլայ Տոլստիխը: Ինչ վերաբերվում է իմ ապագային, դեռ ոչինչ ասել չեմ կարող: Պետք է մտածեմ՝ կշարունակեմ աշխատանքս Ռուսաստանի ֆուտբոլային միությունում նոր նախագահի ընտրություններից հետո, թե՝ ոչ:

Կապելոյի հետ բանակցությունները հաջող են ընթացել: Նրա ներկայացրած ծրագիրը համապատասխանում է Ռուսաստանի հավաքականի պահանջներին եւ կարող է խթան հանդիսանալ ռուսական ֆուտբոլի զարգացմանը: Թիմին խաղերին նախապատրաստելուց բացի Կապելոն կզբաղվի նոր կադրեր պատրաստելու գործով: Անձամբ ես կարծում եմ, որ նոր մարզիչի ընտրությունը ձգձգվում է: Նոր գլխավոր մարզիչի հետ պայմանագիր կնքելու մասին կհայտարարենք հաջորդ շաբաթ»,- 85-ամյա Նիկիտա Սիմոնյանի խոսքը փոխանցում է Ռուսաստանի Սպորտի նախարարության պաշտոնական կայքը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։