Եվրոպայի լիգա. «Փյունիկը» հաղթանակով ավարտեց ելույթները

23:46   12 հուլիսի, 2012

Երեւանի «Փյունիկը» դուրս մնաց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարից:

Որակավորման առաջին փուլում Սուրեն Չախալյանի թիմն ընդհանուր 2:4 հաշվով պարտվեց Չեռնոգորիան (Մոնտենեգրո) ներկայացնող «Զետա» ակումբին:

Երեւանի Հանրապետական ստադիոնում կայացած առաջին խաղում «Զետան» հաղթել էր 3:0 հաշվով, իսկ պատասխան խաղում «Փյունիկը» կամային հաղթանակ տարավ՝ 2:1:

Խաղի 16-րդ րոպեին Միլոշ Ռադուլովիչն առաջ մղեց «Զետային», սակայն երեք րոպե անց Հայաստանի պատանեկան հավաքականի պաշտպան Էդուարդ Թաթոյանն իր առաջին գնդակը խփեց «Փյունիկի» կազմում՝ հավասարեցնելով հաշիվը:

Հանդիպման ավարտից երկու րոպե առաջ «Փյունիկի» կիսապաշտպան Գագիկ Պողոսյանը եւս մեկ գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը, սակայն ավելին անել չհաջողվեց: «Զետան» պարտվեց 1:2 հաշվով, սակայն դուրս եկավ հաջորդ փուլ:

Որակավորման երկրորդ փուլում «Զետայի» մրցակիցը կլինի ֆինլանդական «Յուվյասկյուլյա» ակումբը, որը պայքարից դուրս թողեց նորվեգական «Ստաբեկին»:

Եվրոպայի լիգաորակավորման առաջին փուլպատասխան հանդիպում

«Զետա» - «Փյունիկ»՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 3:0) 

Միլոշ Ռադուլովիչ, 16 – Էդուարդ Թաթոյան, 19, Գագիկ Պողոսյան, 88



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։