Կապելոն ՌՖՄ-ից ակնկալում է չորս տարվա պայմանագիր եւ 40 միլիոն եվրո

22:44   12 հուլիսի, 2012

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոն պատրաստ է գլխավորել Ռուսաստանի հավաքականը։ 66-ամյա մասնագետը Ռուսաստանի ֆուտբոլային միությունից ակնկալում է չորս տարվա պայմանանագիր եւ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Sovsport.ru-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Կապելոն Մոսկվայում բանակցել է Ռուսաստանի ֆուտբոլային միության խոշոր հովանավորներից մեկի ներկայացուցիչների հետ։ Ընկերությունը չի նշվում։

Նկատենք, որ հոլանդացի մարզիչ Դիկ Ադվոկատը Ռուսաստանի հավաքականում ստանում էր տարեկան 7 միլիոն եվրո։

Կապելոյի նշանակման դեպքում Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի օգնական կլինի կամ Իգոր Շալիմովը, կամ Դմիտրի Ալենիչեւը։ Երկուսն էլ նախկինում հանդես են եկել Իտալիայի առաջնությունում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։