Զիդան. Պետք է մոռանալ այս խաղը

15:12   26 հունվարի, 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուն ու Վիգոյի «Սելտայի» դեմ քառորդ եզրափակիչի պատասխան խաղին:

«Անցկացրինք հրաշալի խաղ: Ստեղծեցինք շատ գոլային պահեր եւ հասկանում էինք, թե ինչ ֆուտբոլ ենք ցուցադրում: Բաց թողած գոլից հետո թիմը չհուսալքվեց եւ շարունակում էր պայքարել մինչեւ վերջ: Չեմ կարող մեղադրել թիմին, քանի որ բոլորը ցուցադրեցին արժանի խաղ: Այլ հարց է, երբ խաղը ձախողվում է, սակայն սա այդ դեպքերից չէր:

Շնորհավորում եմ մրցակցին, իսկ մենք պայքարը լքում ենք լավ խաղով: Հիմա պետք է մոռանալ այս խաղը եւ մտածել միայն Չեմպիոնների լիգայի եւ Իսպանիայի առաջնության մասին: Ցավալի է, որ չկարողացանք դուրս գալ հաջորդ փուլ: Բոլոր խաղացողները հիասթափված են»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Վիգոյում կայացած պատասխան հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, եւ «Սելտան» կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել առաջին խաղում տարած 2:1 հաշվով արտագնա հաղթանակի շնորհիվ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։