Ջոկովիչն ու Շարապովան արժանացել են ESPY մրցանակի

11:58   12 հուլիսի, 2012

Ռուսաստանցի Մարիա Շարապովան ու սերբ Նովակ Ջոկովիչը ESPY (Excellence in Sports Performance Yearly) մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվա լավագույն թենիսիստուհի» եւ «Տարվա լավագույն թենիսիստ» մրցանակներին, հաղորդում է chiff.com-ը:

Մրացանակաբաշխության արարողությունը կայացել է հուլիսի 11-ին Լոս Անջելեսում:

25-ամյա Ջոկովիչը հավակնում էր նաեւ «Տարվա լավագույն միջազգային մարզիկ» եւ «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակներին, որոնք բաժին հասան համապատասխանաբար արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին եւ ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին:

Հուլիսի 12-ին Լոս Անջելեսում կկայանա ESPY (Excellence in Sports Performance Yearly Award) մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է ESPN հեռուստաընկերությունը: Երեկույթի ժամանակ կհրապարակվի տարվա լավագույն մարզիկի անունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։