«Ամկարի» հարձակվողը «Շերեմետեւո» օդանավակայանում հանդիպել է Կապելոյին

11:34   12 հուլիսի, 2012

Ռուսական «Ամկարի» հարձակվող Սերգեյ Վոլկովը Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում հանդիպել է Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյին: Իտալացի մասնագետը Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդներից է, գրում է «Սպորտ Էքսպրոսը»:

«Մյունխենից ժամանեցի «Շերեմետեւո»: Չեք հավատա, բայց ես այնտեղ հանդիպեցի Ֆաբիո Կապելոյին: Օդանավակայանի աշխատակիցներն ասացին, որ նա այդտեղ նստած է մեկ ժամից ավելի: Նա մուտքի արտոնագիր չուներ եւ սպասում էր ինչ-որ մեկին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է 31-ամյա հարձակվողը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հրապարակել էր ազգային թիմի գլխավոր մարզիչի 13 թեկնածուների անունները՝ Ռաֆայել Բենիտես, Անատոլի Բիշովեց, Մարսելո Բյելսա, Վալերի Գազաեւ, Խոսեպ Գվարդիոլա, Ֆաբիո Կապելո, Անդրեյ Կոբելեւ, Յուրի Կրասնոժան, Մարչելո Լիպի, Վալերի Նեպոմնյաշչի, Նիկոլայ Պիսարեւ, Հարի Ռեդնապ, Յուրի Սյոմին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։