Պրեմյեր լիգայի աստղերը՝ NBA-ի խաղին (ֆոտոշարք)

13:47   13 հունվարի, 2017

«Դենվերի» եւ «Ինդիանայի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղին ներկա են եղել մի շարք ֆուտբոլային աստղեր, փոխանցում է Daily Mail-ը:  

Լոնդոնի O2 Arena-ում կայացած խաղին հետեւել են «Արսենալի», «Տոտենհեմի» ու «Չելսիի» ֆուտբոլիստները, ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրին ու գերմանացի Միխայել Բալակը: Այդ խաղում հաղթել է «Դենվերը»՝ 140:112 (30:29, 37:27, 39:20, 34:36):

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի NBA-ի խաղերից մեկն ավանդաբար անցկացվում է Լոնդոնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։