ՖԻՖԱ-ի նախկին նախագահը մի քանի միլիոն ֆունտ ստերլինգի կաշառք է վերցրել

23:44   11 հուլիսի, 2012

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ, 96-ամյա Ժոաո Ավելանժը եւ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի գործկոմի նախկին անդամ, 64-ամյա Ռիկարդո Տեյշերան ժամանակին ստացել են մի քանի միլիոն ֆունտ ստերլինգի կաշառք: Այդ մասին գրված է հուլիսի 11-ին Շվեյցարիայի Գերագույն դատարանի հրապարակած փաստաթղթում:

Կաշառք տվողը եղել է ISMM/ISL մարկետինգային ընկերությունը, որին պատկանում էր ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների հեռուստատեսային հեռարձակումների իրավունքը:  Ավելանժը ստացել է 8,37 միլիոն ֆունտ ստերլինգ, Տեյշերան` 1 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է BBC-ն:

Նշենք, որ Ավելանժը գլխավորել է ՖԻՖԱ-ն 1974-1998 թվականերին, իսկ 1998-ից ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահն է: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։