«Լիվերպուլը» կքայլի լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների հետ

22:36   11 հուլիսի, 2012

«Լիվերպուլը» կդառնա առաջին ֆուտբոլային ակումբը, որը կմասնակցի Մեծ Բրիտանիայի լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների կազմակերպության (LGBT) պաշտոնական երթին, հաղորդում է guardian.co.uk-ը։

«Լիվերպուլի» տնօրեն Յան Էյրը մյուս անգլիական ակումբներին կոչ է արել հետեւել իրենց օրինակին։

«Մենք շարունակում ենք հետամուտ լինել բոլոր մարդկանց հավասարության հաստատմանը։ Տարիներ շարունակ մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում ֆուտբոլում հոմոֆոբիայի դեմ պայքարելու ուղղությամբ»,- ասել է Էյրը։

Երթին կմասնակցեն ակումբի աշխատակիցներն ու կանանց թիմի ներկայացուցիչները։ Երթը տեղի կունենա օգոստոսին։

Անգլիական ակումբն առաջիկայում կկազմակերպի նաեւ մրցաշար, որը կոչված կլինի օգնել հոմոֆոբիայի դեմ պայքարին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։