«Ռեալը» 35 միլիոն եվրո կառաջարկի Դավիդ Սիլվայի համար

21:43   11 հուլիսի, 2012

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»։

26-ամյա իսպանացին տեղափոխվել է «Սիթի» 2010 թվականին «Վալենսիայից» 24 միլիոն ֆունտ ստերլինգով։ Անգլիայի չեմպիոնի հետ Սիլվան դեռ երկու տարվա պայմանագիր ունի։
Արքայական ակումբը պատրաստ է Եվրոպայի նորընծա չեմպիոնի տրանսֆերի համար վճարել 35 միլիոն եվրո, հաղորդում է Daily Mail-ը։

Անցած մրցաշրջանում Դավիդ Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 49 հանդիպումներում եւ դարձել է 8 գոլի հեղինակ։

Դավիթ Սիլվան Իսպանիայի հավաքականի կազմում 2008թ. Եվրոպայի, 2010թ. աշխարհի, 2012թ. Եվրոպայի չեմպիոն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։