«Մանչեսթեր Յունայթեդը» 32 միլիոն ֆունտ կառաջարկի «Ռոմայի» խաղացողի համար

20:53   6 հունվարի, 2017

Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Կոնստանտինոս Մանոլասը հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատրաստ է 25-ամյա հույն պաշտպանի տրանսֆերի համար վճարել 32.5 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Sun-ը: Գործարքը կարող է տեղի ունենալ այս ամիս: Կողմերը շարունակում են բանակցությունները:

Ընթացիկ մրցաշրջանում Մանոլասը հռոմեական թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում, կատարել է մեկ գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։