Բենայուն. Ես վերադարձել եմ «Չելսի»

17:17   11 հուլիսի, 2012

Ես վերադարձել եմ «Չելսի»` մրցաշրջանին պատրաստվելու համար, ասել է իսրայելցի 32-ամյա կիսապաշտպան Յոսի Բենայունը, որը մեկ տարի վարձավճարով հանդես էր գալիս «Արսենալում»:

«Սա ֆուտբոլի ամենաբարդ կողմերից մեկն է, եւ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ռոբին («Չելսի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն) ինձ նկատի, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Բենայունը:

Նշենք, որ «Արսենալը» չցանկացավ ձեռք բերել Բենայունի պայմանագրի իրավունքները: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ իսրայելցին առաջարկներ է ստացել «Վեսթ Հեմից» եւ Թել-Ավիվի «Մաքաբիից», ինչպես նաեւ բանակցություններ է վարել «Այաքսի» հետ, հաղորդում է eurosport.ru-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։