Մերկ վազորդը խախտել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

16:54   11 հուլիսի, 2012

Մերկ տղամարդը կեղծ ջահով մասնակցել է հունիսի 10-ին բրիտանական Հենլի Տամզեում կայացած օլիմպիական ջահի փոխանցումավազքին: Նրա մեջքին եղել «Ազատ Տիբետ» գրությունը:  

Միջադեպը տեղի է ունեցել Բրիտանական կայսրության ասպետ Ռոջեր Բանիստերի՝ օլիմպիական կրակը բրիտանացի թիավարող, օլիմպիական չեմպիոն Ստիվ Ռեգրեյվին փոխանցելուց վայրկյաններ առաջ:

«27-ամյա տղամարդը Հենլիից ձերբակալվել է հասարակական բարոյականությունը վիրավորելու համար»,- նշել է Մեծ Բրիտանիայի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ավելի ուշ տղամարդը ազատ է արձակվել գրավի դիմաց: Նրա գործով դատավարությունը կկայանա հուլիսի 25-ին, գրում է BBC-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։