IFFHS. Դիդյե Դրոգբան՝ 21-րդ դարի լավագույն ռմբարկու

10:56   11 հուլիսի, 2012

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հուլիսի 10-ին հրապարակել է 21-րդ դարի լավագույն ռմբարկուների վարկանիշային ցուցակը:

Առաջին տեղում Կոդ դ՛Իվուարի ազգային հավաքականի հարձակվող Դիդյե Դրոգբան է: 34-ամյա կոտդիվուարցին միակ հարձակվողն է, որին հաջողվել է 21-րդ դարում 100 գոլ խփել ակումբների եւ հավաքականների մակարդակով միջազգային հանդիպումներում:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ Արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 9-րդն է:

IFFHS. 21-րդ դարի լավագույն ռմբարկուները

1. Դիդյե Դրոգբա (Կոտ դ՛Իվուար) –100 գոլ

2. Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) – 90

3. Ռուդ վան Նիստելրոյ (Հոլանդիա) – 87

4. Թյերի Անրի (Ֆրանսիա) – 85

5. Սամուել Էտո՛Օ (Կամերուն) – 84

6. Լիոնել Մեսի (Արգենտինա) – 84

7. Դավիդ Վիլյա (Իսպանիա) – 80

8. Ռաուլ Գոնսալես (Իսպանիա) – 78

9. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 76

10. Ֆլավիու Ամադու (Անգոլա) – 75



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։