«Ուոթֆորդը» տպավորել է Գվարդիոլային, Գյունդոգանը կարող է բաց թողնել մի քանի ամիս

12:28   15 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ տնային հաղթանակը 2:0 հաշվով:

«Հաղթեցինք՝ ցուցադրելով լավ ֆուտբոլ: Ամբողջ թիմը լավ աշխատեց, իսկ մեր պաշտպանները հաջող հանդես եկան մրցակցի ուժեղ հարձակվողների դեմ: «Ուոթֆորդը» տպավորեց ինձ: Այս թիմն ունի հրաշալի հարձակվողներ, որոնք շատ ուժեղ են ֆիզիկապես, բայց իմ տղաները բնավորություն ցույց տվեցին:

Ինչ վերաբերում է Իլկայ Գյունդոգանի վնասվածքին, կարծում եմ՝ նա բաց կթողնի մի քանի ամիս: Դա այսօրվա վատագույն նորությունն է»,- մարզիչի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» չորրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է առաջատար «Չելսիից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։