Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը նոր ակումբ է փնտրում (ֆոտո)

10:33   15 դեկտեմբերի, 2016

Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստ Դիկի Բորտվիկը չի պատրաստվում ավարտել կարիերան՝ չնայած տարիքին, փոխանցում է BBC-ն:

81-ամյա Բորտվիկը ֆուտբոլ է խաղում 1949 թվականից: Նա հանդես է գալիս հարձակվողի դիրքում եւ կարիերայի ընթացքում խփել է 400-ից ավելի գոլ: Անգլիացին մասնակցել է 1600 հանդիպման եւ երբեք չի ստացել կարմիր քարտ: Վերջին 40 տարիներին նա խաղում էր Դորսետը ներկայացնող «Ուայկ Ռեյնջերս» վետերանների ակումբում, որն այս տարի լուծարվել է: Դրանից հետո Դիկի Բորտվիկը մնացել է առանց ակումբի եւ հանդես է եկել մի քանի բարեգործական խաղերում:

«Խնդիրն այն է, որ վետերանների ակումբները շատ քիչ են: Ես դեռ ունեմ ֆուտբոլային որակներ: Ձեր թիմը չի սխալվի, եթե շաբաթական գոնե 2 անգամ ինձ դաշտ դուրս բերի ձախ եզրում»,- ասել է Դիկի Բորտվիկը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։